
Իրանը հարվածել է Իրաքին, ֆրանսիական կործանիչները միջամտել են
Մերձավոր Արևելքում իրավիճակը թեժանում է. ֆրանսիական Mirage-ը խոցել է իրանական Shahed-ը։
Today News
14.04.2026 16:30
Իրաքի հյուսիսում այսօր իրավիճակը կտրուկ սրվել է։ Իրանական կողմը ինքնասպան անօդաչուներով հարձակվել է «Կոմալա» կուսակցության բազաների վրա։ Ըստ վերջին տեղեկությունների՝ կան վիրավորներ փեշմերգաների շարքերում, նրանցից մեկի վիճակը շատ ծանր է։
Բայց ամենաուշագրավն այն է, որ այս ամենին միջամտել են ֆրանսիական ուժերը։ Տարածքում պարեկություն իրականացնող ֆրանսիական Mirage 2000 կործանիչը հաջողությամբ որսացել ու հենց օդում ոչնչացրել է իրանական Shahed-136 դրոնը՝ կիրառելով օդ-օդ դասի հրթիռ։
Միաժամանակ, լարվածության ֆոնին լուրեր են ստացվում, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի ու Լիբանանի միջև բանակցություններ են ընթանում։ Տարածաշրջանը շարունակում է մնալ «վառոդի տակառի» վրա, իսկ միջազգային խաղացողները փորձում են թույլ չտալ մեծ պայթյուն։
Աղբյուր՝ arajinTV

