Լուրեր

Հուզիչ կադրեր դատարանից. Գոհար Ղումաշյանին թույլատրել են կերակրել 2 ամսական փոքրիկին
Բազմազավակ մոր ամուսինը նորածնին բերել էր դատարան՝ տեսակցության հույսով։
Today News
14.04.2026 22:00
Այսօր դատարանի դահլիճում բոլորի աչքերը թաց էին։ Բերման ենթարկված Գոհար Ղումաշյանի ամուսինը դատարան էր բերել իրենց 2 ամսական բալիկին, որը դեռ չի էլ բոլորել երկու ամիսը։
Իրադրությունը բավականին հուզիչ էր. դատավորը, հաշվի առնելով իրավիճակը, թույլատրել է բազմազավակ մորը մի քանի րոպեով տեսնել ու կրծքով կերակրել փոքրիկին։ Սա այն եզակի դեպքերից է, երբ դատական խիստ մթնոլորտում մարդկային գործոնը հաղթեց։
Հիշեցնենք, որ Գոհար Ղումաշյանի գործը վերջին օրերին մեծ արձագանք է գտել հանրության շրջանում, իսկ այսօրվա միջադեպը ևս մեկ անգամ ստիպեց շատերին խոսել կալանավորված մայրերի իրավունքների մասին։
Աղբյուր՝ twentyfournews
Share:

