
Լուրեր
Գոհար Ղումաշյանին ուզում են տնային կալանքի տակ պահել. աջակիցները հավաքվել են դատարանի բակում:
Today News
14.04.2026 20:30
Հակակոռուպցիոն դատարանի բակում այսօր լարված մթնոլորտ է: «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու նրանց աջակիցները սպասում են դատարանի վճռին: Խոսքը կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի մասին է:
Քննչական մարմինը միջնորդել է որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը: Հատկանշական է, որ Ղումաշյանը երեք անչափահաս երեխաների մայր է, ինչն էլ ավելի է սրում հանրային դժգոհությունը: Աջակիցները պահանջում են արդարություն և պնդում, որ սա քաղաքական հետապնդում է:
Աղբյուր՝ YerevanTodaynews