Լուրեր
Էրդողանը սպառնում է զորք մտցնել Իսրայել. Մերձավոր Արևելքում իրավիճակը թեժանում է
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ռազմական գործողությունների
Today News
14.04.2026 18:45
Մերձավոր Արևելքում նոր էսկալացիայի հոտ է գալիս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավականին կոշտ հայտարարություն է արել՝ նշելով, որ պատրաստ է զորք մտցնել Իսրայել, որպեսզի թույլ չտա պաղեստինցիների արտաքսումն իրենց հողերից:
Սրան զուգահեռ, ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև շփումները միայն հրադադարի մասին չեն: Ըստ նրա՝ նպատակ կա հասնել ավելի լայն համաձայնագրերի, որոնք վերջ կդնեն «Հեզբոլլահի» ազդեցությանը տարածաշրջանում:
Աղբյուր՝ YerevanTodaynews, military_arm
Share:

