Լուրեր
Լարսը բացվել է թեթև մեքենաների համար, բայց բեռնատարները դեռ պետք է սպասեն
Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը մասնակի վերականգնվել է
Today News
14.04.2026 18:45
Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհին շարժը սկսվել է: Վրացական կողմի փոխանցմամբ՝ թեթև մարդատար ավտոմեքենաներն արդեն կարող են անցնել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածով:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ից ճանապարհը փակ էր ձնահյուսերի վտանգի պատճառով: Չնայած թեթև մեքենաների համար սահմանափակումը հանվել է, բեռնատարների համար երթևեկությունը դեռևս արգելված է:
Աղբյուր՝ twentyfournews
Share:

