Լուրեր
Կարմիր խաչը 171 տոննա օգնություն է հասցրել Իրան
Մարդասիրական բեռը նախատեսված է 25 հազար մարդու համար
Today News
14.04.2026 19:45
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հսկայական քանակությամբ մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ 171 տոննա կշռող բեռը ներառում է ամեն ինչ՝ սկսած սննդից ու վերմակներից, վերջացրած արևային լամպերով ու հիգիենայի պարագաներով։
Այս օգնությունը կբաժանվի շուրջ 25 հազար կարիքավորների, ովքեր ունեն կենցաղային իրերի ու սննդի խիստ անհրաժեշտություն։ Մարդասիրական առաքելությունը նպատակ ունի թեթևացնել բնակչության սոցիալական վիճակը։
Աղբյուր՝ YerevanTodaynews
Share:

