Լուրեր

Զեկույց. Արցախցի փախստականները թիրախավորվում են ատելության խոսքի միջոցով
RCDS-ի նոր զեկույցը բացահայտում է, թե ինչպես են իշխանամետ շրջանակները ստիգմատիզացնում արցախցիներին:
Today News
14.04.2026 18:30
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (RCDS) հրապարակել է զեկույց, որտեղ վերլուծվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների դեմ ուղղված ատելության խոսքը:
Զեկույցում նշվում է, որ ատելության խոսքի հիմնական տարածողները իշխող կուսակցության ներկայացուցիչներն են, մերձիշխանական լրատվամիջոցներն ու բլոգերները: Սա լուրջ խոչընդոտներ է ստեղծում արցախցիների՝ Հայաստանի քաղաքական ու քաղաքացիական կյանքին ինտեգրվելու ճանապարհին:
Աղբյուր՝ reartsakh
Share:

