
Կատակագույք
Հայկ Ղալումյանը հայտարարագրել է 4 միավոր անշարժ գույք և զգալի ֆինանսական պարտավորություններ։
Today News
10.04.2026 05:31
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ֆինանսական հայտարարագիրը բավականին հետաքրքիր պատկեր ունի։ Պարզվում է՝ պաշտոնյան ունի 4 միավոր անշարժ գույք։
Ըստ հրապարակված տվյալների՝ նրա տարեկան եկամուտը կազմել է 49 միլիոն դրամ, սակայն դրան զուգահեռ նա նաև 37 միլիոն դրամի պարտք ունի։ Թե ինչպես է մարզպետը կուտակել նման պարտքերը և ինչպես է պատրաստվում դրանք փակել, դեռևս մնում է հարցական։
Աղբյուր՝ YerevanTodaynews