
Լուրեր
Հայաստանի մարզերում արդեն տեղացել է ամսական նորմայի 60 տոկոսը. ձյունը շարունակվում է:
Today News
10.04.2026 11:00
Հայաստանը հայտնվել է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Ըստ օդերևութաբան Գագիկ Սուրենյանի՝ ընդամենը երկու օրվա ընթացքում թափվել է ապրիլ ամսվա տեղումների նորմայի 50-60 տոկոսը։
Հանրապետության լեռնային շրջաններում, այդ թվում՝ Լոռիում, Տավուշում ու Շիրակում, բավականին բարձր ձյան ծածկ է գոյացել։ Ձյուն է տեղում նաև Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի լեռնային գոտիներում։ Վարորդներին և բնակիչներին հորդորում են զգոն լինել անսովոր եղանակային պայմանների պատճառով։
Աղբյուր՝ YerevanTodaynews