Լուրեր
Ողբերգություն Վլադիկավկազում. պայթյունից զոհերի թիվը հասել է 10-ի
Հրավառության նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի վայրում աշխատում է 140 փրկարար:
Today News
10.04.2026 11:00
Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում հրավառության նյութերի պահեստում տեղի ունեցած ուժգին պայթյունը ողբերգական հետևանքներ է ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 10-ի։
ՌԴ ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայրում աշխատում է ավելի քան 140 մարդ և մոտ 40 միավոր տեխնիկա։ Պայթյունի պատճառները դեռևս ճշտվում են, սակայն ավերածությունները զգալի են, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Աղբյուր՝ arajinTV
Share:



