
Լուրեր
Գառնիկ Դանիելյանը քննադատել է իշխող ուժին՝ Մարաղայի ցեղասպանությունը օրացույցում չներառելու համար
Today News
10.04.2026 10:15
Այսօր ապրիլի 10-ն է՝ Մարաղայի զոհերի հիշատակի օրը: Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հիշեցրել է, որ դեռ 2022 թվականին «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր այս օրը պաշտոնապես սահմանել որպես հիշատակի օր:
«ՔՊ-ն մերժեց Մարաղայի ցեղասպանության օրացուցային հիշատակումը»,- նշել է պատգամավորը: Ըստ նրա՝ իշխանությունը դեմ է գնացել տոների և հիշատակի օրերի մասին օրենքում այս լրացումը կատարելուն, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր դաշտում:
Աղբյուր՝ YerevanTodaynews