

Արարատ Միրզոյան. «Բաքվում պահվող գերիների հարցը մեր օրակարգի ամենացավոտ կետն է»
ԱԳ նախարարը Էստոնիայի գործընկերոջ հետ խոսել է գերիների, TRIPP նախագծի և նոր հուշագրի մասին:
Today News
10.04.2026 11:00
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային ամենակարևոր հարցերին։ Նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նոր մակարդակի կբարձրացնի Երևանի ու Տալինի գործընկերությունը։
Միրզոյանը հատուկ շեշտել է, որ չնայած հաստատված խաղաղությանը, Բաքվում դեռևս պահվում են հայ գերիներ, ինչը մնում է հայկական կողմի առաջնահերթությունը։ «Այս մարդիկ պետք է շուտափույթ ազատ արձակվեն, ինչը միայն կամրապնդի խաղաղությունը»,- նշել է նախարարը։ Նա նաև հավելել է, որ Կարմիր Խաչի գործունեության դադարեցումը Ադրբեջանում ավելի է բարդացրել վիճակը։
Բացի այդ, խոսվել է նաև TRIPP նախագծի մասին։ Ըստ Միրզոյանի՝ սա թեև երկկողմ հայ-ամերիկյան նախագիծ է, սակայն դրա շինարարության և կառավարման փուլերում հնարավոր է ներգրավվի նաև երրորդ կողմը, քանի որ այն բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ Չինաստանից մինչև Պորտուգալիա։
Աղբյուր՝ arajinTV, tertammedia, reartsakh


