
Լուրեր

ԱՄՆ նախագահը պահանջել է անհապաղ դադարեցնել տանկերներից գումար գանձելը
Today News
9.04.2026 21:45
Դոնալդ Թրամփը հերթական անգամ խիստ զգուշացում է հղել Թեհրանին։ Այս անգամ ամերիկյան առաջնորդի ուշադրության կենտրոնում է հայտնվել Հորմուզի նեղուցը։
Ըստ Թրամփի՝ իրեն տեղեկություններ են հասել, որ Իրանը վճար է գանձում այնտեղով անցնող տանկերներից։ «Նրանք չպետք է դա անեն, իսկ եթե անում են, ապա պետք է անմիջապես դադարեցնեն»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ սա Թրամփի առաջին կոշտ հայտարարությունը չէ Իրանի հասցեին վերջին ժամերին. ավելի վաղ նա ասել էր, թե Իրանը փաստացի բանակ չունի և ստիպված է լինելու ընդունել Վաշինգտոնի պայմանները։
Աղբյուր՝ arajinTV