
Լուրեր
Քաղաքական գործիչը քննադատել է իշխանություններին՝ նախընտրական շոուների և Արցախի հարցում անտարբերության համար:
Today News
9.04.2026 19:45
Արա Վարդանյանը խիստ քննադատության է ենթարկել Երևանում իրականացվող լայնածավալ ասֆալտապատման աշխատանքները: Ըստ նրա՝ սա պարզապես նախընտրական քայլ է, որը փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից:
«Տեսնում եմ, թե ինչ թափով են նախընտրական ասֆալտ փռում ու հիշում եմ՝ ոնց 44-օրյա պատերազմից հետո 100 միլիոն դոլարից ավել գումար էր ներդրվում Արցախում տներ սարքելու համար: Իսկ հետո ի՞նչ եղավ»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ ժողովրդին այս վիճակին հասցնողները պետք է պատասխան տան:
Աղբյուր՝ YerevanTodaynews