

Ուժեղ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին. ցնցումները զգացվել են Շիրակում և Լոռիում
Բավրայի մոտակայքում գրանցված 3.3 մագնիտուդով երկրաշարժն զգացվել է մի շարք բնակավայրերում։
Today News
9.04.2026 20:45
Քիչ առաջ՝ ժամը 22:44-ին, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում ուժեղ ցնցումներ են գրանցվել: Էպիկենտրոնը եղել է Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, որտեղ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ցնցումները բավականին զգալի են եղել մեր բնակավայրերում. Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Նորամուտ համայնքներում մարդիկ զգացել են 3 բալ ուժգնությամբ ցնցումներ:
Այս պահին ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան: Հիշեցնենք, որ սահմանային այս գոտին հայտնի է իր սեյսմիկ ակտիվությամբ:
Աղբյուր՝ arajinTV



