

Իրանը նոր խաղաքարտեր է բացում. Թեհրանը նախընտրում է բանակցել Ջեյ Դի Վենսի հետ
Իրանի իշխանությունները հայտարարում են, որ բանակցությունները հնարավոր են միայն ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների կատարման դեպքում:
Today News
9.04.2026 20:45
Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները նոր ու հետաքրքիր փուլ են մտնում: Ըստ CBS News-ի տեղեկությունների՝ Թեհրանում նախընտրում են գործ ունենալ Ջեյ Դի Վենսի հետ, քանի որ բացարձակ չեն վստահում Վաշինգտոնի նախկին բանակցողներին, այդ թվում՝ Ջարեդ Քուշներին:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը հայտարարել է, որ իրենք թշնամու նկատմամբ ունեն բացարձակ անվստահություն, բայց պատրաստ են երկխոսության, եթե Ամերիկան դադարի խախտել իր պարտավորությունները: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի «պատմական նահանջը» և Իրանի 10 կետանոց ծրագրի ընդունումն արդեն իսկ մեծ հաղթանակ է Թեհրանի համար:
«Մենք սա համարում ենք անավարտ քայլ: Բանակցությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ տեսնենք իրական գործողություններ», - նշել է Ղալիբաֆը՝ շեշտելով, որ Իրանն այլևս թույլ չի տա իրեն խաբել:
Աղբյուր՝ arajinTV



