
Լուրեր

Տարածաշրջանում նոր զարգացումներ են՝ Հորմուզի նեղուցի վերահսկողությունից մինչև Իսրայելի վարչապետի կալանք:
Today News
9.04.2026 20:30
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ՝ քննարկելով հրադադարի հեռանկարները։
Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուի դեմ քրեական գործը կվերսկսվի կիրակի օրը, և տարածաշրջանային հրադադարը միայն կկարճացնի նրա ճանապարհը դեպի բանտ։ Իսկ Մոջթաբա Խամենեին զգուշացրել է հարևաններին՝ չհավատալ «սատանայի կեղծ խոստումներին» և պատրաստ լինել Հորմուզի նեղուցի կառավարման նոր փուլին։
Աղբյուր՝ arajinTV