
Լուրեր

Ապրիլի 11-ից ռուսական զորքերը կդադարեցնեն կրակը բոլոր ուղղություններով։
Today News
9.04.2026 19:15
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է Զատկի տոնի կապակցությամբ ռազմական հրադադար հաստատել։ Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ զինադադարն ուժի մեջ կմտնի ապրիլի 11-ին, ժամը 16:00-ից և կտևի մինչև ապրիլի 12-ի ավարտը։
ՌԴ պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին արդեն հանձնարարվել է դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ճակատներում։ Միևնույն ժամանակ, ռուսական զորքերին հրահանգվել է պատրաստ լինել կանխելու Ուկրաինայի ԶՈՒ-ի հնարավոր սադրանքները։ Մոսկվան ակնկալում է, որ Կիևը նույնպես կհետևի այս օրինակին և կդադարեցնի կրակը տոնական օրերին։
Աղբյուր՝ twentyfournews, RadarARM, tertammedia, YerevanTodaynews