Լուրեր

«Օպելը» վրաերթի է ենթարկել հետիոտնին. Արագածոտնում մահվան ելքով դեպք է եղել
Հարթավան-Շենավան խաչմերուկում 60-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով հիվանդանոցում մահացել է:
Today News
14.04.2026 18:30
Արագածոտնի մարզում ողբերգական դեպք է գրանցվել: Հարթավան-Շենավան խաչմերուկում «Opel Vectra» մակնիշի մեքենայի 60-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի հետիոտնի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Դեպքի մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են պատահարի հանգամանքները:
Աղբյուր՝ twentyfournews, arajinTV
Share:

