Լուրեր

Մակրոնը Թրամփին ու Փեզեշքիանին կոչ է արել վերսկսել բանակցությունները
Ֆրանսիայի նախագահը հորդորում է կանխել հետագա սրացումն ու բացել Հորմուզի նեղուցը
Today News
14.04.2026 12:01
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ՝ կոչ անելով Իրանի նախագահ Փեզեշքիանին և Դոնալդ Թրամփին վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցությունները։
Մակրոնը շեշտել է, որ անհրաժեշտ է հարթել բոլոր թյուրըմբռնումները և թույլ չտալ իրավիճակի հետագա սրացում։ Բացի այդ, նա կարևորել է Լիբանանում հրադադարի հաստատումն ու Հորմուզի նեղուցի անվերապահ վերաբացումը՝ առանց որևէ սահմանափակումների կամ լրացուցիչ վճարների։
Աղբյուր՝ RadarARM
Share:

