Լուրեր

Քննչական կոմիտեում «պաշտոնանկությունների ալիք» չկա. խոսնակը հերքում է լուրերը
Տեղեկությունները, թե ՔԿ նախագահի տեղակալները հրաժարական են տվել, չեն համապատասխանում իրականությանը:
Today News
14.04.2026 12:45
Վերջին ժամերին համացանցում լուրեր էին պտտվում, թե Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները զանգվածային հրաժարականներ են ներկայացրել։ Սակայն ՔԿ խոսնակը շտապել է հերքել այդ լուրերը։
«Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել»,- հայտնել են կառույցից։ Համակարգն աշխատում է բնականոն հունով, իսկ տարածվող տեղեկությունները որակվել են որպես ապատեղեկատվություն:
Աղբյուր՝ twentyfournews
Share:

