
Լուրեր

Իսրայելական Elbit Systems-ը Հունաստանին կմատակարարի 36 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Today News
8.04.2026 23:45
Հունաստանը շարունակում է իր զինված ուժերի մասշտաբային վերազինումը։ Իսրայելական Elbit Systems ընկերությունը Հունաստանին կմատակարարի 36 միավոր PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (РСЗО)։
Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 750 միլիոն դոլար։ Պայմանագիրը նախատեսված է 4 տարվա համար, որից հետո ևս 10 տարի իսրայելական կողմը կզբաղվի տեխնիկայի սպասարկմամբ։
Այս գնումը Հունաստանի խորհրդարանի կողմից հաստատվել էր դեռևս 2025-ի վերջին՝ երկրի զինված ուժերի արդիականացման 28 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրի շրջանակներում, որը պետք է ավարտվի մինչև 2036 թվականը։
Աղբյուր՝ military_arm