«Գաղտնի» համագումար ու հայտնի դեմքեր. Սամվել Կարապետյանի թիմն արդեն հայտնի է
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փակ համագումար է արել, բայց ցուցակը «թռել է»։
Today News
8.04.2026 19:15
Այսօր տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որն անցել է խիստ գաղտնիության պայմաններում։ Լրագրողներին չեն հրավիրել, եթեր չի եղել, բայց «Անկախ դիտորդին» հաջողվել է ներս սպրդել ու տեսնել, թե ինչ է կատարվում։
Պարզվում է՝ ցուցակի առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, նրան հաջորդում են Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանը, Դավիթ Ղազինյանն ու Մամիկոն Ասլանյանը։ Չնայած հնչեղ անուններին, փորձագիտական դաշտում արդեն կասկածներ կան թիմի «մարտունակության» վերաբերյալ։ Ասում են՝ եթե այս կազմից մի քանի հոգի մնան Կարապետյանի կողքին ու չփախչեն, արդեն լավ արդյունք կլինի։ Թիմում շատ են խոցելի մարդիկ, ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ քաղաքական պայքարում։
Աղբյուր՝ arajinTV, armgeopolitic


