
Լուրեր

Երմեկ Կոշերբաևը ժամանել է Հայաստան. օրակարգում երկկողմ հարաբերություններն են։
Today News
8.04.2026 20:01
Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական շփումները նոր թափ են ստանում։ Այսօր Երևան է ժամանել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումն արդեն մեկնարկել է։ Կողմերն ընտրել են աշխատանքային ընթրիքի ձևաչափը, ինչը թույլ կտա ավելի անկաշկանդ քննարկել երկու երկրների միջև առկա համագործակցության հեռանկարներն ու տարածաշրջանային վերջին զարգացումները։
Աղբյուր՝ MakaryanVahe