
Լուրեր

Ճանապարհային պայմանները բարդացել են լեռնային շրջաններում
Today News
9.04.2026 13:00
Եթե պատրաստվում եք ճամփա ընկնել դեպի Սյունիք կամ Վարդենյաց լեռնանցքով, ապա եղեք չափազանց զգույշ։ Վարդենյաց լեռնանցքում այս պահին խիտ մառախուղ է, տեսանելիությունը չի անցնում 10-15 մետրը։
Բացի այդ, Սիսիանի տարածաշրջանում՝ «Զանգեր» հատվածից մինչև Սպանդարյան բնակավայր, թույլ ձյուն է տեղում։ Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews