Լուրեր

«18 արդարների» գործը. մեղադրյալները հոգնել են նույն տեքստը լսելուց
Բագրատ Սրբազանը դատարանին կոչ է արել դադարեցնել ժամանակի անիմաստ վատնումը:
Today News
9.04.2026 14:00
«18 արդարների» գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Մեղադրյալները հրաժարվել են 18-րդ անգամ լսել մեղադրական եզրակացության նույն տեքստը՝ այն համարելով անհարգալից վերաբերմունք իրենց հանդեպ։
Նիստին ներկա Բագրատ Սրբազանը դիմել է դատավորին՝ ասելով. «Չի՛ կարելի այսպես վարվել, ինչպես ուզում եք, ընդունեք արդեն, պատվարժան դատարան»։ Նա շեշտել է, որ դատական գործընթացը չպետք է վերածվի մարդկանց ժամանակը խլելու միջոցի։
Աղբյուր՝ twentyfournews
Share:
