Լուրեր

Շղթայական ավտովթար Կոտայքում. կա 4 վիրավոր
Nissan-ը բախվել է կայանված մեքենաներին. տուժածները հոսպիտալացվել են:
Today News
9.04.2026 14:00
Կոտայքի մարզում տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Kia»-ին, որն էլ իր հերթին հարվածել է «Dodge»-ին։
Վթարի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները՝ պարզելու պատահարի հանգամանքները։
Աղբյուր՝ twentyfournews
Share:
