Լուրեր
Ռոզա Ծառուկյանը չի ուզում, որ որդին վարչապետ դառնա. քաղաքական կրքերը թեժանում են
Մինչ Սուրենյանցը վստահեցնում է, որ ԲՀԿ առաջնորդը ցուցակի առաջին համարն է, մայրը՝ տիկին Ռոզան, այլ կարծիք ունի:
Today News
9.04.2026 14:30
Քաղաքական դաշտում նոր իրարանցում է։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են հաղթել, իսկ ցուցակի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է։ Բայց արի ու տես, որ Ծառուկյանի մայրը՝ տիկին Ռոզան, բոլորովին այլ տրամադրություն ունի։
«Ոչ, չեմ ցանկանա, որ Գագիկ Ծառուկյանը լինի վարչապետ»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։ Չնայած դրան, տիկին Ռոզան եկել էր ոգևորելու թիմակիցներին ու հորդորելու, որ շարունակեն աշխատել։ Ստացվում է՝ թիմը պատրաստվում է իշխանափոխության, բայց ընտանիքում վարչապետի հարցում դեռ վերջնական համաձայնություն չկա։
Աղբյուր՝ twentyfournews, MakaryanVahe
Share:
