
Լուրեր
Հակոբ Բադալյանի կարծիքով՝ իշխանությունը փորձում է տպավորություն թողնել ընտրողների վրա, բայց միաժամանակ զգուշանում է Ադրբեջանից։
Today News
9.04.2026 13:15
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը կարծում է, որ Մայիսի 28-ին նախատեսված շքերթը ոչ թե ուժի ցուցադրություն է, այլ պարզապես «ցուցանակ»՝ ներքին լսարանի համար։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն թողնել ընտրողների վրա, բայց միաժամանակ ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը դա սխալ չհասկանա։
«Փաշինյանը նախապես հոգ է տարել Ադրբեջանի մասին՝ հայտարարելով, թե հույս ունի, որ Բաքուն սա չի համարի ագրեսիվ մտադրություն»,— նշել է քաղաքագետը։ Բադալյանի խոսքով՝ սա ընդամենը «իրական քաղաքականությունը» քողարկելու փորձ է։
Աղբյուր՝ YerevanTodaynews