
Լուրեր

Ռուսական զորքերին հանձնարարվել է դադարեցնել կրակը ապրիլի 11-ից մինչև 12-ի վերջը։
Today News
9.04.2026 19:31
Կրեմլից հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկական հրադադար է հայտարարել։ Այն ուժի մեջ կմտնի ապրիլի 11-ի ժամը 16:00-ից և կտևի մինչև ապրիլի 12-ի ավարտը։
Պաշտպանության նախարարին և ԶՈւԳՇ պետին հանձնարարվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերին հրահանգվել է պատրաստ լինել հակազդելու Ուկրաինայի զինված ուժերի ցանկացած սադրանքի։
Մոսկվան հույս ունի, որ ուկրաինական կողմը ևս կհետևի Ռուսաստանի օրինակին և կդադարեցնի կրակը։
Աղբյուր՝ MakaryanVahe