
Լուրեր
Ապրիլի 11-ին կայանալիք հանրահավաքի մասին հայտարարել է լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը:
Today News
9.04.2026 19:02
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է համազգային հավաքի մասին։ Ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որի առանցքում լինելու է երկրի անվտանգությունն ու երկարաժամկետ խաղաղությունը:
«Փոփոխություն՝ միայն Սամվել Կարապետյանի հետ»,- իր կոչում նշել է գնդապետ Արթուր Ավանեսյանը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է ուժի և դիվանագիտության համադրում։ Նա կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոց և դառնալ երկրի ապագայի փոփոխության մի մասը։
Աղբյուր՝ twentyfournews