
Լուրեր
Արցախցիներից մեկը խնամքի կենտրոնում է, մյուսն արդեն տանն է՝ հարազատների հետ
Today News
10.04.2026 06:02
Արցախից վերջինը վերադարձած մեր հայրենակիցների ճակատագիրը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների՝ Գ. Աղայանը, ով սկզբում տեղափոխվել էր հոգեբուժարան, արդեն տանն է. հարազատները նրան իրենց հետ վերցրել են։
Իսկ մյուս արցախցին՝ Ֆրեդը, այս պահին գտնվում է Աղվերանում՝ անօթևանների խնամքի կենտրոնում։ Պետությունը փորձում է լուծել նրանց կեցության հարցերը, բայց խնդիրները դեռ շատ են։
Աղբյուր՝ YerevanTodaynews