
Լուրեր
Դժգոհ աշխատողի պատճառած վնասը գնահատվում է մինչև 200 միլիոն դոլար։
Today News
10.04.2026 12:02
Արտառոց դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Աշխատակիցը, ով դժգոհ է եղել իր ցածր աշխատավարձից, որոշել է յուրօրինակ ձևով «պատժել» տնօրինությանը և հրդեհել է զուգարանի թղթի հսկայական պահեստը։
Կրակը տարածվել է մոտ 111,000 քառակուսի մետր տարածքի վրա՝ գրեթե հիմնահատակ այրելով ամեն ինչ։ Նախնական հաշվարկներով՝ ընկերությանը հասցվել է 150-ից 200 միլիոն դոլարի վնաս։ Աշխատակիցն արդեն ձերբակալված է։