
Լուրեր

Հայաստանում տեղումների քանակը կրկնակի գերազանցել է նորման՝ հասնելով պատմական առավելագույնին:
Today News
10.04.2026 12:02
Պարզվում է՝ այս տարվա մարտը մեր երկրի համար իսկական «ջրհեղեղ» է եղել։ Ըստ Հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալների՝ 2026 թվականի մարտ ամիսը Հայաստանում եղել է ամենատեղումնառատը՝ սկսած հեռավոր 1935 թվականից։
98․7 մմ տեղումներ. սա այն քանակն է, որը գրանցվել է ամբողջ հանրապետությունում, ինչը կազմում է ամսական նորմայի գրեթե 200 տոկոսը։ Մասնագետները նշում են, որ նման ցուցանիշ վաղուց չէին տեսել, ինչը թե՛ դրական, թե՛ մտահոգիչ կողմեր ունի գյուղատնտեսության համար։
Աղբյուր՝ twentyfournews, RadarARM