Լուրեր
Մերձավոր Արևելքը եռում է. Իսրայելը դրոններ է խփում, Իրանն էլ սպառնում է փակել նեղուցը
Իսրայելական ՕՈՒ-ն ոչնչացրել է «Հեզբոլլահի» 10 ԱԹՍ, իսկ Իրանը նոր արգելքներ է դնում Հորմուզի նեղուցում:
Today News
13.04.2026 15:15
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այսօր առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են «Հեզբոլլահի» 10 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։
Մյուս կողմից՝ Իրանն ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը։ Թեհրանից հայտնել են, որ թշնամական երկրների հետ կապ ունեցող ոչ մի նավ չի կարողանալու անցնել Հորմուզի նեղուցով։ Սա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել միջազգային բեռնափոխադրումների համար։
Աղբյուր՝ tertammedia, arajinTV
Share:

