Լուրեր

Արցախի պատվիրակությունը Ֆրանսիայում է. կարևոր հանդիպում Փարիզի ներկայացուցչությունում
Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը քննարկումներ է ունեցել Արցախի ներկայացուցչի հետ։
Today News
13.04.2026 16:45
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և հետագա անելիքները միջազգային հարթակներում։ Այցը կրում է աշխատանքային բնույթ և ուղղված է հայկական շահերի պաշտպանությանը:
Աղբյուր՝ reartsakh
Share:
