Լուրեր
Վաղը բողոքի ակցիա կլինի Դատախազության դիմաց. արցախցի գործիչը մարդկանց փողոց է կանչում
Անաստաս Իսրայելյանը հայտարարում է հավաքի մասին՝ ապրիլի 14-ին, ժամը 12:00-ին։
Today News
13.04.2026 16:45
Ապրիլի 14-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա։ Այս մասին հայտարարել է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։
Ակցիայի նպատակների և պահանջների մասին մանրամասներ կհաղորդվեն հենց տեղում։ Կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին միանալ նախաձեռնությանը:
Աղբյուր՝ armnationalfront
Share:
