Լուրեր
Թրամփը սպառնում է Իրանին. «Թույլ չենք տա շանտաժի ենթարկել աշխարհը»
ԱՄՆ նախկին նախագահը խոսել է Հորմուզի նեղուցում տիրող լարվածության մասին
Today News
13.04.2026 17:00
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հերթական կոշտ հայտարարություններն է արել Իրանի հասցեին։ Նրա խոսքով՝ Իրանը փաստացի շանտաժի է ենթարկում ամբողջ աշխարհը, սակայն ինքը թույլ չի տա, որ դա շարունակվի։
Թրամփը նաև նշել է, որ երեկ Հորմուզի նեղուցով 34 նավ է անցել, ինչը ռեկորդային ցուցանիշ է նեղուցի «հիմար փակման» սկսվելուց ի վեր։ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- շեշտել է նա՝ անդրադառնալով Իրանի կողմից համաշխարհային էներգետիկ ուղիների վրա ազդելու փորձերին։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս տարածաշրջանում լարվածության հնարավոր աճը և Թրամփի կոշտ դիրքորոշումը Թեհրանի նկատմամբ։
Աղբյուր՝ arajinTV, tertammedia
Share:
