Լուրեր

Իրանն ու ԱՄՆ-ն «մկաններ են ցույց տալիս». Հորմուզի նեղուցում իրավիճակը լարվում է
Իրանը սպառնում է հարվածել ամերիկյան նավերին, իսկ Թրամփը պարծենում է նեղուցով անցնող նավերի քանակով:
Today News
13.04.2026 16:45
Իրանական ռազմական շրջանակները կոշտ ուղերձ են հղել Վաշինգտոնին։ Իրանագետների փոխանցմամբ՝ Թեհրանը սպառնում է հարվածել ԱՄՆ ռազմանավերին, եթե դրանք փորձեն անցնել նեղուցով։ Ավելին, Իրանը հասկացրել է, որ եթե իրենց նավահանգիստների անվտանգությունը խաթարվի, ապա Պարսից և Օմանի ծոցերի ոչ մի նավահանգիստ ապահով չի լինի։
Այս հայտարարություններին արդեն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ երեկ Հորմուզի նեղուցով 34 նավ է անցել, ինչը համարել է ռեկորդային թիվ՝ «անխոհեմ փակման» փորձերի սկսվելուց ի վեր։ Իրավիճակը տարածաշրջանում մնում է ծայրահեղ սուր:
Աղբյուր՝ YerevanTodaynews, tertammedia
Share:
