Լուրեր

Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին. կա 5 վիրավոր
Բախվել են Toyota-ն, Volkswagen-ն ու Mercedes-ը, հարուցվել է քրեական վարույթ:
Today News
13.04.2026 15:15
Այսօր ցավալի դեպք է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին։ Իրար են բախվել Toyota Camry, Volkswagen և Mercedes Vito մակնիշի մեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի առթիվ Թալինի քննչական բաժնում արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիմա իրավապահները պարզում են վիրավորների ու վարորդների ինքնությունը։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews
Share:

