

Իրանը ատամներ է ցույց տալիս. Հորմուզի նեղուցը կսահմանափակվի, պատերազմի վտանգը մնում է
Թեև հրադադարի մասին խոսվում է, Թեհրանը պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները
Today News
9.04.2026 13:00
Իրանի շուրջ իրավիճակը նոր ու վտանգավոր շրջադարձ է ստանում։ Իրանական աղբյուրները հայտնում են, որ Հորմուզի նեղուցով օրական թույլատրվելու է անցնել ոչ ավել, քան 15 նավի, ինչը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել միջազգային առևտրի համար։
Իրանցի պաշտոնյաները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևում իրենց պայմանները չներառվեն, իրենք պատրաստ են վերսկսել հարձակումները ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ՝ ավելի մեծ թափով։ Սա այն դեպքում, երբ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդում է, թե Իսրայելի հետ համատեղ արդեն զրկել են Իրանին լայնածավալ գործողությունների հնարավորությունից։
Ի դեպ, այս ֆոնին Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը։
Աղբյուր՝ arajinTV, armgeopolitic, tertammedia
