Լուրեր

Ղազախստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Երմեկ Կոշերբաևը երկօրյա այցի շրջանակներում կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Today News
8.04.2026 13:00
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Աղբյուր՝ arajinTV
Share:

