Լուրեր
Գիշերային ասֆալտապատում Երևանում. որ փողոցներն են լինելու փակ
Սարյան, Բուզանդ ու մի շարք այլ կենտրոնական փողոցներում նորոգման աշխատանքներ են սկսվել:
Today News
8.04.2026 13:00
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների միջին նորոգման աշխատանքները։ Խցանումներից խուսափելու համար աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին։
Մասնավորապես, Սարյան և Տիտոգրադյան փողոցներում աշխատանքները սկսվում են 21:30-ից։ Այսօրվանից նորոգում կսկսվի նաև Բուզանդ փողոցի մի հատվածում (Անտոն Քոչինյանից մինչև Աբովյան խաչմերուկ)՝ ժամը 22:30-ից մինչև առավոտյան 07:00-ն։
Share:

