
Լուրեր
Աբովյան համայնքի բնակիչների համար լավ նորություն կա՝ երեխաներն այլևս նոր ու ժամանակակից շենք կգնան։
Today News
8.04.2026 14:00
Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրում իսկական տոն է։ «500-ից մեկը» ծրագրի շրջանակներում այստեղ կառուցվել ու շահագործման է հանձնվել լրիվ նոր մանկապարտեզ։
Սա հերթական կարևոր նախագիծն է, որը հնարավորություն կտա փոքրիկներին կրթություն ստանալ ժամանակակից ու հարմարավետ պայմաններում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նորակառույց շենքը պատրաստ ընդունել իր առաջին սաներին։
Աղբյուր՝ arajinTV