
Զախարովան «դիպել» է Ալեն Սիմոնյանին ու խոսել Հայաստանի նոր ընտրական օրենսգրքից
ՌԴ ԱԳՆ խոսնակը չի զսպել ծիծաղը Սիմոնյանի խոսքերի վրա ու անհանգստացած է ընդդիմությանը սահմանափակելու փորձերով։
Today News
8.04.2026 14:15
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, հատկապես՝ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններին։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այս փոփոխությունները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել քաղաքական ուժերի համար՝ սահմանափակելով նրանց անվանումների ընտրությունը։
«Կարևոր է, որ սա չարվի ընդդիմության հնարավորությունները միտումնավոր սահմանափակելու համար»,- նշել է նա՝ հիշեցնելով Փաշինյանի խոսքերը ժողովրդավարության մասին։ Բացի այդ, Զախարովան բառացիորեն ծիծաղել է, երբ նրան խնդրել են մեկնաբանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները՝ նրան անվանելով «էմոցիոնալ գործիչ» և հրաժարվելով լուրջ մեկնաբանություն տալ նրա խոսքերին։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews, RadarARM, arajinTV, tertammedia



