Լուրեր
Երևանում ևս մեկ մանկապարտեզ հիմնանորոգվեց. Ավինյանը ներկայացրել է արդյունքները
Հ. 77 մանկապարտեզը վերակառուցվել է և արդեն ընդունում է 220 երեխայի
Today News
14.04.2026 17:15
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է հ. 77 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ավարտի մասին։ Այսուհետ 220 երեխա կկարողանա հաճախել լիովին նորոգված ու հարմարավետ կրթօջախ։
Ավինյանի խոսքով՝ վերջին տարիներին Երևանում արդեն 45 մանկապարտեզ է հիմնանորոգվել ու վերակառուցվել։ Քաղաքային իշխանությունները շարունակում են այս ծրագիրը՝ նպատակ ունենալով ապահովել երեխաների համար լավագույն պայմանները։
Share:

