
Լուրեր

Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 4-5 բալ։ Ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում։
Today News
9.04.2026 19:31
Քիչ առաջ՝ տեղական ժամանակով ժամը 22:44-ին, Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալներով՝ օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Աղբյուր՝ RadarARM, YerevanTodaynews, tertammedia, twentyfournews