Վաշինգտոնն ու Թեհրանը նորից սեղանի շուրջ են. ի՞նչ պայմաններ է դրել Թրամփի թիմը
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հստակեցրել է՝ առանց միջուկային զենքից հրաժարվելու Իրանը «նորմալ երկիր» չի դառնա
Today News
14.04.2026 08:15
Այս շաբաթվա վերջին Իսլամաբադում սպասվում է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Չնայած լարվածությանը, Վաշինգտոնից դրական ազդակներ են գալիս, բայց՝ խիստ պայմաններով։
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ չէ զիջումների գնալ երկու հիմնարար հարցում։ Առաջինը՝ Իրանի ամբողջ հարստացված ուրանը պետք է դուրս բերվի երկրից ու հանձնվի ամերիկյան վերահսկողությանը։ Երկրորդը՝ պետք է ստեղծվի այնպիսի ստուգման մեխանիզմ, որը թույլ չի տա Թեհրանին նույնիսկ մտածել միջուկային ռումբի մասին։
«Նախագահը շատ ուրախ կլինի տեսնել Իրանը որպես բարգավաճող երկիր, բայց դրա համար նրանք պետք է դադարեցնեն ահաբեկչությանն աջակցելը»,- նշել է Վենսը։ Մինչդեռ Դոնալդ Թրամփն արդեն հասցրել է քննադատել The New York Times-ին՝ Իրանի հարցով «կեղծ լուրեր» տարածելու համար, պնդելով, որ Իրանը իրականում ռազմական առումով ավերված վիճակում է։
Աղբյուր՝ arajinTV


