
Լուրեր
ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ
Today News
14.04.2026 17:01
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում։ Այսօր նա կարևոր հանդիպում է ունեցել ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։
Կողմերը քննարկել են անվտանգային ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հնարավորությունները։ Միրզոյանի այցը տեղի է ունենում տարածաշրջանային բարդ զարգացումների ֆոնին, և այս հանդիպումը ևս մեկ քայլ է եվրոպական գործընկերների հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ։
Աղբյուր՝ tertammedia