
Լուրեր
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը կոչ է արել ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ավելի կոշտ լինել Ադրբեջանի հետ։
Today News
14.04.2026 16:30
Եվրախորհրդարանի պատգամավոր և Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը հերթական անգամ բարձրացրել է հայ ռազմագերիների հրատապ հարցը։ Նա շեշտել է, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները պարզապես պարտավոր են գործուն ճնշում գործադրել Բաքվի վրա։
Ըստ պատգամավորի՝ միայն հայտարարությունները բավարար չեն Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու և ապօրինաբար պահվող հայերին տուն վերադարձնելու համար։ Լեքսմանը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի վճռական լինի մարդու իրավունքների պաշտպանության հարցում։
Աղբյուր՝ reartsakh